Բավ է պառակտվել
08-04-2014 12:00

ԼՂՀ և Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում ականի պայթյունից ադրբեջանցի զինվորներ են զոհվել

ԼՂՀ եւ Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում ապրիլի 8-ի առավոտյան միջադեպ է գրանցվել: Ամրացման աշխատանքների ժամանակ ականի պայթյունի հետեւանքով զոհվել է 3, վիրավորվել՝ 4 ադրբեջանական բանակի զինծառայող, հայտնում է ԱՊԱ-ն: Միջադեպից զոհված ադրբեջանական բանակի կապիտան Ջեյհուն Օրուջալիեւը զորակոչվել էր Նախիջեւանից, զինվորներ Նովրուզ Աբդուլաեւը՝ Բաքվից, Սեյֆադին Քերիմովը՝ Գյանջայից: Միջադեպի արդյունքում ադրբեջանական բանակի զինվորներ Բահրուզ Մուսաեւը, Սադիգ Ջաբրայիլովը, Էմին Թալիբովը եւ Ազեր Իսկանդերզադեն տարբեր ծանրության վնասվածքներ են ստացել: Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց: