Բավ է պառակտվել
23-10-2014 17:58

Սահմանամերձ գյուղերի մասին օրինագիծն ընդունվել է 1-ին ընթերցմամբ

Հայաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է սահմանամերձ գյուղերի աջակցության մասին օրինագծերի փաթեթը: «Կողմ» է քվեարկել 86 պատգամավոր, «դեմ»՝ 5-ը, ձեռնպահ են մնացել երկուսը: «Ժառանգություն» խմբակցությունը դեմ է քվեարկել՝ նախքան քվեարկությունը խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանի հնչեցրած հայտարարության համաձայն:ԲՀԿ եւ ՕԵԿ խմբակցությունների ներկայացուցիչները հայտարարել են, որ «կողմ» են քվեարկում՝ պայմանով, որ օրինագծերի փաթեթը կտարրալուծվի: «Մենք ցանկանում ենք, որպեսզի այնտեղից հանվեն հիփոթեքային վարկերի հաշվին եկամտահարկը վերացնելու մասին օրինագիծը եւ մի շարք այլ օրինագծեր», - հայտարարել է ԲՀԿ-ական պատգամավոր եւ խմբակցության հիմնական տնտեսական վերլուծաբան Միքայել Մելքումյանը: Նույնկերպ է արտահայտվել նաեւ ՀԱԿ-ի ներկայացուցիչը: «Այստեղ մենք ինչ-որ բանի հետ համաձայն ենք, ինչ-որ բանի հետ՝ ոչ: Ինչո՞ւ եք ամեն ինչ իրար գլխի լցնում», - հայտարարել է ՀԱԿ-ի պատգամավոր Հրանտ Բագրատյանը: