Բավ է պառակտվել
31-01-2015 10:24

«Էյր Արմենիա»–ն հնարավոր է՝ այս տարվա մարտի վերջին վերսկսի չվերթներ իրականացնել

«Էյր Արմենիա» ավիաընկերությունը, որը մինչև անցած տարվա դեկտեմբերը միակ հայկական ուղևորափոխադրողն էր, հնարավոր է՝ այս տարվա մարտի վերջին վերսկսի չվերթներ իրականացնել: Այս մասին «Ժողովուրդ»-ին հայտնել է «Էյր Արմենիա» ընկերության մամուլի խոսնակ Սիրակ Համբարձումյանը: Հիշեցնենք, որ անցած տարի հոկտեմբերին, երբ նշված ընկերությունը դադարեց չվերթներ իրականացնել, ընկերության տնօրինությունը հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ խոստանում էին անցած տարվա դեկտեմբերի վերջին վերսկսել չվերթները: «Սակայն դեկտեմբերի վերջին «էյր Արմենիայի» տնօրեն և պաշտոնական սեփականատեր Արսեն Ավետիսյանը հայտարարեց ընկերության բաժնետոմսերի 49 տոկոսը ռուսական «East Prospect Fund» ընկերությանը վաճառելու մասին: Ըստ այդմ, «Էյր Արմենիան» գործնականում դադարեց հայկական փոխադրող լինել, և ներկայումս Հայաստանը չունի կանոնավոր չվերթներ իրականացնող հայկական ընկերություն»,–գրում է պարբերականը: