Բավ է պառակտվել
28-12-2013 15:15

ՀՀ ԱԻ նախարարն այցելել է ՀՀ ՊՆ Լուսակերտի զորամաս

Այսօր ՀՀ ԱԻ նախարար Ա. Երիցյանն այցելել է ՀՀ ՊՆ Լուսակերտի զորամաս: Նախարարը հանդիպել է զորամասի հրամանատարությանը, նրանց ուղեկցությամբ շրջել տարածքում, եղել զորանոցներում, դասասենյակներում և բուժկետում, ծանոթացել զինվորների ծառայության պայմաններին: Շնորհավորելով գալիք Ամանորի և Սուրբծննդյան տոների կապակցությամբ` ԱԻ նախարար Ա. Երիցյանը նորակոչիկներին մաղթել է բարի ծառայություն և ամենայն բարիք: Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից Ա. Երիցյանը Լուսակերտի զորամասին նվիրել է երաժշտական կենտրոն: