15-01-2014 17:58

Օգնության են հասնում փրկարաները

Այսօր, ժամը 14.00-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Նար-Դոսի փողոցի թիվ 38 շենքի բնակարաններից մեկի պատշգամբից առկա է քարաթափում. կա փլուզման վտանգ: Դեպքի վայր է մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ առատ ձյան հետևանքով բնակարանի շքապատշգամբի բետոնե կտորները պոկվել և կախվել են:
Փրկարարները հեռացրել են վտանգավոր կտորները և իրականացրել մաքրման աշխատանքներ: