Բավ է պառակտվել
26-02-2014 17:41

Նոր նշանակումներ ու կոչումներ ԱԻՆ-ում

Այսօր ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հրամանով կատարվել է 16 նոր նշանակում՝ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչությունում, ՓՈՒՎ կարևորագույն օբյեկտների պահպանության բաժնում, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնում, ինչպես նաև Շիրակի, Տավուշի, Լոռու, Գեղարքունիքի, Արարատի, Արագածոտնի ու Կոտայքի հրշեջ-փրկարարական ջոկատներում:
ԱԻ նախարար Ա. Երիցյանն անձամբ հանդիպում և հարցազրույցներ է անցկացնում նախարարության համակարգում աշխատելու համար դիմած քաղաքացիների հետ: Ա. Երիցյանի մեկ այլ հրամանով՝ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի թիվ 1 ՀՓՋ հրամանատարի տեղակալ Նարեկ Սերոբյանին շնորհվել է մայորի կոչում: