Բավ է պառակտվել
18-09-2013 15:44

Հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը ԱԻՆ-ում

Երեկ ԱԻ նախարարությունում տեղի է ունեցել հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է նախարար Արմեն Երիցյանը։
Արտակարգ իրավիճակների նախարարության հետ սերտորեն համագործակցելու և ԱԻ աշխատակցի օրվա կապակցությամբ նախարար Արմեն
Երիցյանը ԱԻՆ պատվոգիր շնորհեց «Հայաստանի էլեկտրոկան ցանցեր» ՓԲԸ «Հարավ» մասնաճյուղի տնօրեն Գագիկ Ղազարյանին, «Հայռուսգազարդ»
ԳԳՄ ՓԲԸ տնօրեն Գառնիկ Մովսիսյանին, «Երևան Ջուր» ՓԲԸ տնօրեն Գոռ Գրիգորյանին և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության
և բարեկարգման վարչության պետ Սամվել Մհերյանին։ Շնորհակալություն հայտնելով արդյունավետ համագործակցության համար` նախարար Երիցյանը
հույս հայտնեց, որ այս համագործակցությունը շարունակական է լինելու, քանի որ առաջիկայում անելիքներ դեռ շատ կան։ ԱԻ աշխատակցի օրվա
կապակցությամբ հերթական սպայական կոչումներ և շնորհակալագրեր հանձնվեցին համակարգի մի շարք աշխատակիցների։

Փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Ս. Ազարյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում գրանցված արտակարգ պատահարների և ձեռնարկված
միջոցառումների մասին։ ՓԾ տնօրենը զեկուցեց նաև, որ ընթացքի մեջ են ԱԻՆ միասնական բազայի կառուցապատման և հոկտեմբերին ԼՂՀ-ում կայանալիք համատեղ խոշոր ուսումնավարժության նախապատրաստական աշխատանքները:

ԱՌՆԱՊ հիմնադրամի տնօրեն Մ. Պողոսյանը հայտնեց, որ ԱԻՆ համակարգում աշխատող հաշմանդամների համար անցյալ շաբաթվա ընթացքում ձեռք է  բերվել է ևս մեկ, թվով երկրորդ մեքենան: