Բավ է պառակտվել
25-04-2014 12:59

«Մենք ՀՀ-ից ցավակցություններ չեն ակնկալում ԱՍԱԼԱ-ի կողմից սպանված թուրք դիվանագետների համար». Դավութօղլու

NTV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հայտատրել է, որ իր երկրի կողմից 1915թ.-ին զոհված հայերի հարազատներին ցավակցելը չպետք է որպես թուլություն ընկալվի: «Թուրքիայի ցավակցությունները հայերի հասցեին, որոնք զոհվել են 1915թ.-ի իրադարձությունների հետևանքով, թուլության նշան չեն, այլ բարձր մշակույթի ցուցիչ»,-նշել է նա։ Դավութօղլուն ընդգշել է, որ յուրաքանչյուր ժողովուրդ հիշողություն ունի, սակայն դա չի նշանակում, որ 1915թ.-ի իրադարձությունները պետք է օգտագործվեն քաղաքական նպատակներով։ Վերջինս նաև շեշտել է, թե «իրենք Հայաստանից ցավակցություններ չեն ակնկալում ԱՍԱԼԱ-ի կողմից սպանված թուրք դիվանագետների համար»։
Ավելի վաղ gisher.news տեղեկացրել էր, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլիքսանչորսյան ուղերձ էր հղել 1915թ.-ի դեպքերի հետևանքով զոհվածների հարազատներին և նրանց հոգիներին հանգստություն մաղթել։