Բավ է պառակտվել
20-03-2014 12:19

«Երջանկության վարկանիշում Հայաստանը 80-րդն է 190 երկրների շարքում».սոցիոլոգ

Այսօր Երջանկության միջազգային օրվան նվիրված ասուլիսի ընթացքում սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն ասաց.
«Ամենաերջանիկը Կարիբյան կղզիների բնակիչներն են, նրանց պահանջները ցածր են, դրանց բավարարման մակարդակը՝ բարձր: Հետաքրքիրն այն է, որ գերհարուստ երկրների բնակիչները երջանիկ չեն, ու երջանիկ են այդ փոքր կղզիների բնակիչները»:
Սոցիոլոգի խոսքով՝ երջանկության վարկանիշում Հայաստանը 80-րդն է 190 երկրների շարքում: «Մեր կողմից արված հարցման 65000 հարցվածներից ընդամենը 10 հոգի է նշել, որ իրեն լիարժեք երջանիկ է զգում»,-նշեց Ահարոն Ադիբեկյանը:
Ըստ բանախոսի՝ Հայաստանում կնոջ և տղամարդու երջանկության չափանիշները տարբեր են: Կնոջ համար մայր դառնալն է երջանկության գագաթնակետը: «Այդ իսկ պատճառով մեր երկրում ապահարզանների հիմնական մասը գալիս է նրանից, որ կինը պատրաստ չէ տղամարդուն երջանկացնել այնպես, ինչպես տղամարդն է ուզում և հակառակը»,- ավարտեց Ահարոն Ադիբեկյանը: