27-09-2014 16:11

Աղանդավորական կառույցները ֆինանսավորվում են քաղաքական կառույցների կողմից.սոցիոլոգ

«Մենք մի քանի անգամ դավանափոխ ազգ ենք եղել՝ սկսած Հայկից, որի ժամանակ մենք հեթանոս էինք, Տիգրան Մեծի ժամանակ մենք զրահադաշտ էինք, իսկ խորհրդային տարիներին մեր ազգը աթեիստ էր դարձել», - այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում նշեց սոցիոլոհ Ահարոն Ադիբեկյանը: Ըստ նրա՝ մեր երկրում աղանդավորական կառույցները ֆինանսավորվում են քաղաքական կառույցների կողմից, իսկ եկեղեցին գրեթե ազդեցություն չի կարող ունենալ դրանց վրա: «Եկեղեցին աղանդավորների վրա առհասարակ ոչ մի ազդեցություն չի կարող ունենալ, քանի որ այդ աղանդավորական կազմակերպությունները ֆինանսավորվում են քաղաքական գործիչների կողմից»,- ասաց Ահարոն Ադիբեկյանը: Սոցիոլոգի խոսքով, աղանդավորական կազմակերպությունների թվի մեծանալը կապված է ՀՀ Սահմանադրության հետ։
«Եթե կան մտքի, կրոնի եւ տեղեկատվության ազատության մասին օրենքներ, որոնք ազատորեն թույլ են տալիս անկախ պետական սահմաններից տեղեկատվություն ստանալ, բնականաբար աղանդները և կրոնական կազմակերպությունները Հայաստան կարող են ազատ մտնել»,- ասաց սոցիոլոգը: