31-07-2014 14:35

Մեր երկրում ավելի քան 40%-ը պոտենցիալ արտագաղթող է.հետազոտություն

Այսօր լրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացնելով վերջերս կատարած «Արտագաղթի աշխարհագրությունը» թեմայով հարցման արդյունքները սոցիոլոգ Ահարոն Ադիբեկայանը նշեց, որ ՄԱԿ-ի մարդաբանական հիմնադրամի տվյալներով դարավերջում Հայաստանում կմնա 1 մլն 750 հազար բնակիչ և դեռ պարզ չէ, թե դրա քանի տոկոսը կլինեն հայերը: Ըստ վերը նշված հարցման արդյունքներով պոտենցիալ գնացողների ծավալներով առաջին տեղում Կոտայքի մարզն է. «Պատճառն այն է, որ Կոտայքն ուրբանիզացված մարզ է և ժամանակին այնտեղ գործել են տասնյակ գործարաններ, որոնք հիմա չեն աշխատում: Գյուղատնտեսությամբ զբաղվելու առումով այն ոչ այնքան բարենպաստ մարզ է, և նրանց միակ հույսն արտագաղթի դիմելն է»,- մանրամասնեց սոցիոլոգը։ Բնախոսի ներկայացմամբ՝ ամենաշատը պատրաստ են գնալ Վայոց ձորի մարզի բնակիչները, դրան հաջորդում են Արմավիրի, Արագածոտնի մարզերը: «Ստացվում է, որ Հայաստանի բնակչության ավելի քան 40%-ը պոտենցիալ արտագաղթող է»,- ասաց սոցիոլոգը: Այս ամենը նշելուց հետո սոցիոլոգն ասաց, թե ունեցած տվյալները բավական մտահոգիչ են, և մեր ընտանիքներից 6-ից միայն 1-ն է իր վրա հույս դնում, մնացածը հույսը դնում է պետության վրա:
«Երբ ես վարչապետներից լսում եմ, որ պետք է աջակցել փոքր և միջին բիզնեսին, ես հասկանում եմ,որ արտագաղթի դեմ ոչինչ անել չենք կարողանում: Փոքր ու միջին բիզնես ունենալու համար պետք է լինի նաև խոշորը, ինչո՞ւ չի աշխատում Նաիրիտը»,-հարցադրում արեց Ահարոն Ադիբեկյանը: Nws.gisher.ru-այն ճշտմանը, թե ո՞վ է պատվիրատուն և որքա՞ն ժամանկ է պահանջվել հարցման համար Ահարոն Ադիբեկյանը պատասխանեց. «Պատվիրատունուները շատ են դրանց թվում են մարզպետարանները , քաղաքապետարանները, քաղաքակն կուսակցությւոնները: Իրականում այս հետազոտությունն անհրաշեժտ էր հստակեցնելու և պարզելու խնդիրների արմատներն ու ուշադրության արժանի բացթողումները»;