20-09-2014 16:31

Մեր պետությունը նորմալ ձևավորված 23-ամյա երիտասարդ է, «մենակ քյասիբ է».Ա. Ադիբեկյան

«Մեր 23 տարեկան պետությանը համեմատելով 23-ամյա երիտասարդի հետ կարող եմ աել, որ նա շատ նորմալ ձևավորված մարդ է՝ «մենակ քյասիբ է»: Կրթություն ունի, ամեն ինչ ունի, բայց փող չունի, որովհետև աշխատանք չկա, գործարանները չեն աշխատում», այսօր հարվիրված մամուլի ասուլիսի ընթացքում նշեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
Ըստ նրա՝ պոստ մոդեռնի մեր դարաշրջանում ամեն ազգ, որն ունակ է ինքն իրեն կառավարելու, փորձում է դառնալ միջազգային հարաբերությունների սուբյեկտ: «Վերլուծելով և միջազգային նմանատիպ փորձերի հետ համեմետելով Հայաստանի 23 տարվա անկախությունը` կարող ենք փաստել, որ Հայաստանը հաջող երկրների մեջ բավականին լավ ցուցանիշ ունի: Վրաստանը անհաջողների մեջ 63-րդ տեղում է, Ադրբեջանն` ավելի հաջող ցուցանիշ ունի` 76, իսկ Ռուսաստանն` 85, Հայաստանն այս ցուցակում 104-ն է, Ղազախստանը` 111-րդը»,-ընգծեց բանախոսը: Գործունակությունը չափվում է մի քանի ստանդարտներով, որոնցից կարևոր են երկուսը` սահմանների և ներքին անվտանգության ու կայունության պահպանումը: «Շնորհիվ արցախյան հաղթանակի, մեր կայացած բանակի ու այն հանգամանքի, որ բանակը չի մտնում քաղաքական խմորումների մեջ, դրանով ապահովելով անվտանգությունը, մենք կարողացել ենք ստեղծել բավականին գործունակ պետություն»,-ասաց Ադիբեկյանն ու հավելում. «Մենք գտնվում ենք միջին երկրների սահմանում, և դրան հասել ենք ընդամենը 23 տարիների ընթացքում: 177 երկրների մեջ մի քանի հարյուր տարվա պատմություն ունեցող պետություններ կան»:
Ասուլիսին ներկա հոգեբան Աննա Բադալյանն էլ news.gisher.ru-ի հարցին թե որքանո՞վ է արժեվորված անկախությունը հասարակության մեջ պատասխանեց. «Ավագ սերունդն այնքան էլ չի գնահատում, հիշում է խորհրդային տարիներն ու մոռանում ազատության մասին, իսկ երտասարդնեն ավելի քան արժեվորում են անկախության գաղափարն ու զգացումը»: