01-03-2016 16:10

Մոսկվայի օդանավակայանները չեղյալ են հայտարարել չվերթները

Մոսկվայի օդանավակայանները չեղարկում և հետաձգում են ներքին և միջազգային չվերթները՝ վատ եղանակի պատճառով:
«Շերեմետևո» օդանավակայանում չեղյալ է հայտարարվել 49 չվերթ, ավելի քան 170 չվերթ հետաձգվում է։
«Դոմոդեդովոյում» չեղյալ է հայտարարվել 4 չվերթ, 8-ը հետաձգվում է:
«Վնուկովոյում» չեղյալ է հայտարարվել 2 չվերթ։
Հաղորդվում է նաև, որ «Աերոֆլոտ» ընկերությունը հայտարարել է մարտի 1-ին և մարտի 2-ին չվերթների չեղյալ հայտարարման մասին։ Կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն՝ ընկերությունը չեղյալ է հայտարարել 31 չվերթ։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Մոսկվայում սպասվող ձնաբուքը կբերի տեղումների ամսական նորմայի 60 տոկոսի չափով տեղումներ։