06-12-2016 10:58

Մոսկվայում հետաձգվում և չեղյալ են հայտարարվում չվերթները

Վերջին երկու օրերին Մոսկվայում եղանակային վատ պայմանները դարձել են տասնյակ չվերթներ հետաձգելու և չեղյալ հայտարարելու պատճառ։ Անցած գիշեր Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում եղանակային վատ պայմանների պատճառով չեղյալ է հայտարարվել 43 չվերթ։ Երեկ երեկոյան Մոսկվայի օդանավակայաններում չեղյալ է հայտարարվել 77 չվերթ: Հետաձգված ավիաչվերթների թիվն այդ ժամանակ հասել է 80-ի, իսկ երեքշաբթի առավոտյան՝ 44-ի: «Դոմոդեդովո» օդանավակայանում հետաձգվել է 30 չվերթ, 8-ը չեղյալ է հայտարարվել: «Շերեմետևո»-ում հետաձգվում է 14, իսկ չեղյալ է հայտարարվել 35 ավիաչվերթ: «Վնուկովո» և «Ժուկովսկի» օդանավակայաններում չվացուցակում փոփոխություններ չկան: