22-09-2016 17:14

«Զվարթնոց» օդանավակայանը ներկայացրել է Ամանորին ցածր գներով ավիատոմսեր ձեռք բերելու կարգը

«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը (Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի կոնցեսիոները) ներկայացրել է Ամանորյա տոներին ավիաընկերությունների կողմից առաջարկվող երկկողմ ավիատոմսերի գների ուսումնասիրության արդյունքները, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը:

«Ամանորյա տոներին Երևանն ավելի շատ համակցող չվերթեր կունենա, քանի որ Երևան չվերթեր իրականացնող շատ ավիաընկերություններ ավելացնում են իրենց չվերթերի հաճախականությունն ու ուղղությունները», -  հայտնել է ընկերության մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանը:

Սակայն, նրա խոսքով, ձմեռային հանգստի առավել պահանջված ուղղությունների այդ գներից հնարավոր է օգտվել միայն սեպտեմբերից ամրագրելու դեպքում:

Մասնավորապես, 2016 թ.-ի դեկտեմբերի 27-ից 2017 թ.-ի հունվարի 15-ը Երևան-Բարսելոնա-Երևան ավիատոմսը կարելի է ձեռք բերել 362 դոլարով, Հռոմ` 301 դոլարով, Փարիզ`373 դորալով, Վիեննա` 296 դոլարով, Աթենք` 356, Լոնդոն` 442, Պրահա` 349, Լոս Անջելես` 747, Նյու Յորք` 536, Պեկին` 359, Դուբայ` 275 դոլարով: