Բավ է պառակտվել
21-12-2015 08:54

Յակուտսկի օդանավակայանից մարդկանց են տարհանել

«Յակուտսկ» օդանավակայանը դադարեցրել է բոլոր չվերթներն օդանավակայանում տեղադրված ռումբի մասին հաղորդագրության պատճառով։ Տարհանվել է մոտ 500 ուղևոր, հայտնում է ՌԴ ՆԳՆ շրջանային մամուլի ծառայությանը: «Առավոտյան հաղորդագրություն է ստացվել օդանավակայանի կայքում այն մասին, որ շինությունում ռումբ կա: Բոլոր չվերթները հետաձգվել են: Տարհանվել է մոտ 500 ուղևոր, ինչպես նաև օդանավակայանի աշխատակիցները»,- նշել են մամուլի ծառայությունում: Դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինների մասնագետները։