Բավ է պառակտվել
27-10-2014 08:38

6 տարվա ընդմիջումից հետո «Աէրոֆլոտը» վերսկսել է Մոսկվա–Թբիլիսի չվերթերը

Ռուսական «Աէրոֆլոտ» ընկերությունը վերսկսել է ուղիղ չվերթերը Մոսկվայի և Թբիլիսիի միջև, հայտնում է Интерфакс-ը՝ հղում անելով Թբիլիսիի օդանավակայանի լրատվական ծառայությանը։ Հոկտեմբերի լույս 27-ի գիշերը ավիաընկերությունն իրականացրել է առաջին չվերթը Մոսկվայից Թբիլիսի՝ 6 տարվա ընդմիջումից հետո։ «Համաձայն չվացուցակի, օրվա այդ ժամին «Աէրոֆլոտ»-ն ամեն օր կիրականացնի չվերթեր Մոսկվայի և Թբիլիսիի միջև»,- նշել են օդանավակայանում։