Բավ է պառակտվել
18-11-2014 16:55

Ադրբեջանցի դիվերսանտները մեղադրում են մեկ մեկու

Այսօր ադրբեջանական դիվերսանտների գործով կայացած դատական նիստի ընթացքում դատավոր Անատոլի Թադեւոսյանը ներկայացրել է Սմբատ Ցականյանի սպանության վայրի զննության եւ դիակի դատաբժշկական փորձաքննության արձանագրությունները: «Արցախպրեսի» փոխանցմամբ՝ դատախազ Կարեն Գաբրիելյանի հարցին, թե ո՞վ է սպանված պատանու մարմինը տեղափոխել հանցագործության վայրից, ամբաստանյալներ Գուլիեւն ու Ասկերովը փոխադարձաբար մեղադրել են միմյանց՝ ինչպես սպանության, այնպես էլ դիակը դեպքի վայրից տեղափոխելու հարցերում: Փորձաքննության տվյալներով՝ սպանության գործիքը Ասկերովի մոտ հայտնաբերված ավտոմատն է: