16-09-2016 15:09

Վալերի Պերմյակովի պաշտպանը բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով ցմահ ազատազրկման դատապարտված Վալերի Պերմյակովի փաստաբանը բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան:

Այս մասին ասաց Պերմյակովի փաստաբան Էդուարդ Աղաջանյանը:

«Վերաքննիչ քրեական դատարան բողոք եմ ներկայացրել սահմանի հատման փորձի վերաբերյալ վճռի մասով: Բողոքը ներկայացրել եմ սեպտեմբերի 7-ին, իսկ բողոքարկման ժամկետը դեռ չի ավարտվել»,-ասաց փաստաբանը:

Նշենք, որ Վալերի Պերմյակովը ՀՀ ՔՕ-ի 34-329-րդ հոդվածի 1-ին մասով՝ պետական սահմանն ապօրինի հատելու փորձի համար ազատազրկվել է 2 տարի ժամկետով:

Հիշեցնենք, որ Վալերի Պերմյակովի պատժի կրման վայրը դեռ պարզ չէ: