Բավ է պառակտվել
22-01-2015 13:56

Վարդան Պետրոսյանի պաշտպանը դիմել է ՄԻԵԴ

Վարդան Պետրոսյան փաստաբան Նիկոյալ Բաղդասարյանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Վ. Պետրոսյանին ապօրինի կալանավորելու, ապօրինի կալանքի տակ պահելու վերաբերյալ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը: Նա հույս հայտնեց, որ ՄԻԵԴ-ը կարձագանքի դիմումին, կդիմի ՀՀ իշխանություններին՝ պատասխան տալ, թե ինչով է պայմանավորված Վ. Պետրոսյանին կալանքի տակ պահելն առանց հիմքի: «Հույս ունենք, որ կարձանագրվի կոնվենցիայի խախտում և վերջակետ կդրվի Վարդան Պետրոսյանի գործին, իշխանությունները, դատական համակարգը ստիպված կլինեն ընդունել, որ ապօրինի են պահում կալանքի տակ: Այս դեպքում ցանկացած դատական ակտ կվերացվի ու արդարությունը կվերականգնվի»,- ասաց փաստաբան Ն. Բաղդասարյանը: