26-02-2015 09:11

Գյումրիի սպանդի գործով փաստաբանը հայտարարություն է տարածել

Փաստաբան Երեմ Սարգսյանը Facebook-ի իր էջում հայտարարություն է տարածել Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության վերաբերյալ քրեական գործով։ «Հաշվի առնելով սույն թվականի հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության դեպքի հասարակական հնչեղությունը եւ դրանից հետո լրատվական տարբեր միջոցներով բազմիցս տարածված այն տեղեկատվությունը, որ բազմաթիվ այլ փաստաբաններ նույնպես պատրաստ են այս քրեական գործի շրջանակներում անվճար ներկայացնել տուժողների իրավահաջորդների շահերը, դեռեւս փետրվարի 14-ին Գյումրի կատարած այցի ժամանակ տուժողների իրավահաջորդների հետ քննարկումների արդյունքում հանգել ենք այն համոզմունքին, որ ցանկալի է, որպեսզի սույն քրեական գործով տուժողների իրավահաջորդների շահերի ներկայացուցչությունն իրականացվի փաստաբանական խմբի կողմից: Վերը նշվածից ելնելով տուժողների իրավահաջորդներ Լուսինե Ավետիսյանը, Անահիտ Կոշտոյանը եւ Եգոր Ադամյանը ՀՀ-ում գործող քրեական մասնագիտացմամբ բոլոր այն փաստաբաններին, ովքեր պատրաստ են նույնպես անվճար հիմունքներով սույն քրեական գործի քննության ընթացքում ներկայացնել իրենց շահերը,առաջարկում են 077-50-35-17 եւ 093-38-35-98 հեռախոսահամարներով կապ հաստատել իրենց հետ` հետագա քննարկումների եւ համաձայնություն ձեռք բերելու համար»,- նշել է նա: