Բավ է պառակտվել
08-11-2016 11:41

Իշխանություններն ատում են ավտոարշավի մասնակիցներին.Մառա Բաղդասարյանի փաստաբան

Մառա Բաղդասարյանի հետ կապված սկանդալը չի հանդարտվում: Ռուսաստանի մայրաքաղաքում ոստիկանությունը ձերբակալել էր Gelandewagen-ով սկանդալային ավտոարշավների մասնակիցներից մեկին՝ 23-ամյա Մառա Բաղդասարյանին:

Երեկ կայացել է դատական նիստը: Մոսկվայի դատարանը Բաղդասարյանի նկատմամբ կալանք է սահմանել՝ 800 ռուբլու չափով տուգանք չվճարելու համար: Ավտոարշավորդուհին 10 օր կանցկացնի ժամանակավոր պահման մեկուսարանում: Նախորդ երկու խախտումների համար աղջկան 75-ժամյա հարկադիր աշխատանքի են դատապարտել, մեկի մասով նա արդարացվել է: Նշենք, որ, ընդհանուր առմամբ, աղջկան 51 խախտում են վերագրում: Աղջկա փաստաբան Վլադիսլավ Կապկանովը ասել է, որ իշխանություններն ատում են մրցարշավների մասնակիցներին:

«Ես բողոքում եմ, այո, սիստեմատիկ խախատումներ են, որոնց վրա ուշադրություն են դարձնում պետական իշխանության մարմինները: Ես նաեւ կարծում եմ, որ մենք շատ խնդիրներ ունենք, որոնց վրա աչք են փակում եւ ուշադրությունը շեղում են Մառա Բաղդասարյանի եւ այդ մրցարշավի այլ մասնակիցների վրա, որի ժամանակ երբեք ոչ ոք չի տուժել: Այդ մարդկանց նկամամբ ինչ-ոչ դասակարգային ատելություն է»,- ասել է Վլադիսլավ Կապկանովը: Նա նաեւ պատմել է Բաղդասարյանին սպասող այլ դատական լսումների մասին:

«Գրաֆիկն արդեն հայտնի է, բոլոր նյութերը կքննվեն մինչեւ նոյեմբերի 24-ը: Գրեթե ամեն օր: Առաջիկա 10 օրվա ընթացքում Մառան ոչ ուղղակի իմաստով ճաղերի հետեւում կլինի: Դա վարչական կալանք է, դա այն կոշտ սահմանափակումը չէ, երբ մարդ բանտում է գտնվում: Նա երիտասարդ աղջիկ է, 23 տարեկան: Հասկանալի է, որ ամեն մեկը չէ, որ նրա չափ հնարավորություններ ունի: Բայց ամեն դեպքում նրան հատուկ բանտախուց ուղարկելու կարիք չկա: Այո, նա սխալվել է, նա այդ ամենը շատ լավ գիտակցում է եւ հասկանում: Նա օրինապահ քաղաքացի կլինի: Դատարանում դուք նրան այլեւս չեք տեսնի, ես դա խոստանում եմ»,- ասել է փաստաբանը: Իրավաբանի խոսքով՝ Կուտուզովի պողոտայում վթարից Մառան գլխուղեղի վնասվածք է ստացել: «Նա գլխուղեղի վնասվածք եւ հիշողության հետ կապված խնդիրներ ունի»,- ասել էր դատարանի դահլիճում փաստաբան Արկադի Զավալկոն:

Սակայն դատավորի հարցին, թե նրա պաշտպանյալը հաշմանդամություն ունի, փաստաբանը բացասական պատասխան էր տվել: