Բավ է պառակտվել
11-01-2016 12:18

Բելգորոդի բժշկի փաստաբանը հայտարարել է իր պաշտպանյալի մեղայականի մասին

Բելգորոդի №2 հիվանդանոցում անզգուշության հետևանքով հիվանդին սպանած բժիշկը զղջում է տեղի ունեցածի համար: Ըստ փաստաբան  Սերգեյ Կրիվորոդկոյի՝ նա փոխհատուցել է մահացածի թաղման ծախսերը: Ըստ քննիչների, միջադեպը տեղի է ունեցել 2015 թ. դեկտեմբերի 29-ին, երբ հիվանդանոց ընդունված հիվանդը  պրոցեդուրայի ընթացքում ոտքով հարվածել է բուժքրոջը:  Բժիշկը, փորձելով պաշտպանել բուժքրոջը, ուժգին հարվածել է հիվանդի դեմքին, որից հետո տղամարդը վայր է ընկել: Տարածված հաղորդագրության համաձայն, տղամարդու մահվան պատճառ է դարձել գանգուղեղի վնասվածքը:  ՔԿ-ն նախատեսում է  «անզգուշությամբ մահ պատճառելու» հոդվածը, որը նախատեսում է մինչև երկու տարվա ազատազրկում: Բժիշկը հեռացվել է աշխատանքից և  քաղաքից չբացակայելու ստորագրություն է տվել: «Նա այնքան զղջում - ազնվորեն ասեմ ձեզ, ոչ որպես փաստաբան: Նա անկեղծորեն զղջում է  և նա ինքն էլ  չի կարողանում  հասկանալ, թե ինչպես էր դա կարող տեղի ունենալ», - ասել է փաստաբանը: Կրիվորոդկոն նշել է, որ բժիշկն իր սեփական նախաձեռնությամբ վճարել է հուղարկավորության բոլոր ծախսերի համար` ավելի քան 90 հազար ռուբլի: Պատմությունը հասարակական մեծ աղմուկ է  առաջացրել Ինտերնետում և  ԶԼՄ-ների շարքերում, տարածելով բազմաթիվ կարծիքներ: Մասնավորապես, որ բժիշկի դեմ  բազմիցս բողոքներ են արձանագրվել հիվանդանոցի այցելողների  վրա հարձակման փաստով և զոհը  չի հարվածել բուժքրոջը,այլ ցնցումների պատճառով հարվածել է պատին: Ընդ որում, 2014 թ. թվագրված ինտերնետում բավական լավ մեկնաբանություններ կան բժշկի մասին: Օրինակ, նրան  կոչում են «լավագույն վիրաբույժ» և «շատ հրաշալի, ուշադիր բժիշկ», որը «համբերատար է հիվանդի նկատմամբ»: