06-12-2016 12:20

Փաստաբան Սիմոն Ծատուրյանը Մոսկվայում դատական նիստի ժամանակ մահացել է

Փաստաբան Սիմոն Ծատուրյանը Մոսկվայում կողոպուտի քրեական գործով դատական նիստի ժամանակ մահացել է: Այս մասին հաղորդել է դատարանի մամուլի քարտուղարը:

«Քրեական գործի դատաքննության ժամանակ փաստաբան Սիմոն Ծատուրյանը վատ է զգացել: Նրա համար շտապօգնություն են կանչել, բժիշկները կես ժամ շարունակ փորձել են օգնել, բայց չեն կարողացել փրկել»,- ասել է մամուլի քարտուղարը: Իրավաբանը մահացել է սրտի անբավարարությունից: Նա 66 տարեկան էր: