06-08-2014 13:46

Ադրբեջանցի զինվորները նոր ռազմատեխնիկային չեն տիրապետում. Ս. Օհանյան

Ադրբեջանական կողմը կփորձի խեղաթյուրել հայ-ադրբեջանական սահմանին եւ Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում լարվածության պատճառների փաստերը: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման համոզմունք հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Ըստ նրա Ադրբեջանում «Եռօրյա պատերազմ» անվանումով բրոշյուրներ են թողարկում և փորձում են ցույց տալ, թե որքան ՛՛ուժեղ՛՛ է իրենց բանակը: Կփորձեն խաբել իրենց ժողովրդին:
՛՛Այդ «ստեղծագործությունը՛՛ ավելի ճիշտ կլիներ անվանել ՛՛երեք տոննա լափշա՛՛, - նկատեց նախարարը:

Պատասխանելով լայնամասշտաբ ռազմական գործողությունների հնարավոր վերսկսման եւ լարվածության խորացման մեջ երրորդ ուժերի շահագրգռության հարցին՝ Սեյրան Օհանյանը նշեց, որ տարածաշրջանը բարդ է, այստեղ շահերի բախում է տեղի ունենում: Սակայն իրավիճակն այնպիսին չէ, որ երրորդ ուժերը փորձեն ուժեղացնել լարվածությունը: Հակառակը, կփորձեն նվազեցնել: Նախարարը նշեց նաեւ, որ հայկական կողմը գործում է «եթե ուզում ես խաղաղություն, պարտաստվիր պատերազմի» սկզբունքով: «Իրավիճակի վերլուծությունը ցույց է տալիս, որ բախումները կարող են վերածվել տեղային բախումների, սակայն պատերազմի հավանականությունը քիչ է», - նշեց նախարարը՝ ընդգծելով, որ հայկական բանակը եւ ժողովուրդը միշտ պետք է պատրաստ լինեն պատվով կատարել իրենց պարտքը:

Նրա խոսքով՝ ռազմական մեծ բյուջեի եւ գնված սպառազինության մասին ադրբեջանական ղեկավարության հայտարարությունը դեռ չի նշանակում, որ բանակը տիրապետում է այդ սպառազինությանը:

՛՛Փորձը ցույց է տալիս, որ ադրբեջանական զինվորները ոչ միայն չեն տիրապետում գնված սպառազինությանը, այլ նաեւ զիջում են պատրաստության մակարդակով: Այդ մասին է վկայում այն փաստը, որ հարեւան երկրներում հատուկ վերապատրաստված ադրբեջանցի դիվերսանտները առաջադրանքների կատարման ժամանակ կնքում են իրենց մահկանացուն՛՛, - եզրափակեց Սեյրան Օհանյանը: