15-08-2014 10:38

Ադրբեջանը 65 անգամ խախտել է հրադադարը

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, օգոստոսի 14-ից 15-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 65 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 650 կրակոց:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե Պաշտպանության բանակի առաջապահ ուժերը վստահորեն տիրապետում են իրադրությանն առաջնային գծում եւ պատասխան գործողությունների դիմում միայն խիստ անհրաժեշտության դեպքում: