Բավ է պառակտվել
02-07-2014 15:01

Արդյոք Ադրբեջանը պատերազմի՞ է պատրաստվում

Վերջին շրջանում ադրբեջանական կողմը ակտիվորեն զորավարժություններ է անցկացնում, ինչպես նաև լրացնում է ռազմական սպառազինությունները: Ի՞նչ է սա, պատերազմի նախապատրաստում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը թուրքագետ Գևորգ Պետրոսյանը նշեց, որ լայնամաշտաբ զորավարժություններ անցկացնել դեռևս չի նշանակում պատերազմի նախապատրաստվել: Ըստ բանախոսի Ադրբեջանում սիրում են շոուներ: Այս ամենն այդ բեմադրության մի մասն է:

Ինչ վերաբերում է դիվերսիոն գործողություններին Պետրոսյանը նշեց, որ Հայաստանը դեռևս գտնվում է պատերազմական իրավիճակում, ուստի լարվածությունը շփման գծում կարող է դեռևս երկար պահպանվել: Հետաքրքրականն այն է, որ Ադրբեջանի կողմից դիվերսիա իրականացնում են հատուկ վերապատրաստում անցաց զինվորականները: Իսկ հայկական սահմանին կանգնած են ժամկետային զինծառայողներ, ովքեր հատուկ վերապատրաստում չեն անցել, սակայն միշտ էլ կարողացել են պրոֆեսիոնոլ պատրաստված զինծառայողների դիվերսիան կանխել և թշնամուն հետ շպրտել իր դիրքեր:
Դիվերոսիոն գործողությունների ժամանակ և հատկապես հրադադարի ռեժիմի խախտումով վնասի տակ են դրվում հայկական գյուղերը: Այս քայլով թշնամին ցանկանում է թուլացնել սահմանի ամրությունը:
Բանախոսը նկատում է, որ դիվերսիոն հարձակումները մշտապես հատուկ տոներին և հիշատակի օրերին են լինում: Բացի այդ ռազմական փոխհարաբերություններում կարևոր նշանակություն ունի ոչ թե թվաքանակն այլ պատրաստվածությունը: Վերջում Պետրոսյանը կրկին հիշեցնում է, որքան էլ որ վստահ լինենք մեր ուժերի վրա, միևնույնն է, թշնամին քնած չէ:
Gisher.news-ի այն դիտարկմանը, թե Հայաստանի և Ադրբեջանի ուժերը պարզապես անհավասար են և անհամեմատելի, Պետրոսյանը նշեց, որ հայերն արդեն մի անգամ ապացուցել են, որ փոքրաթիվ լինել, դեռևս չի նշանակում պարտվել: