Բավ է պառակտվել
25-06-2014 11:30

Ադրբեջանը լայնամասշտաբ զորավարժությունների պատրաստվում

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական Trend գործակալությունը ` պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի գլխավորությամբ մոտ ապագայում լայնամասշտաբ զորավարժություններ են տեղի ունենալու՝ Պաշտպանության նախարարության զորամասերի, ՆԳՆ զորքերի և պետական սահմանապահ ծառայության մասնակցությամբ։
Նախարարի խոսքով՝ համաձայն մարտական պատրաստվածության պլանի՝ զորավարժություններ արդեն իրականացրել են սահմանային զորամասերի, Նախիջևանի Ինքնավար Հանրապետության զորքերը։ Զորավարժությունների ընթացքում ստուգվել է մարտական պատրաստվածությունը, մարտական տեխնիկան կիրառելու հնարավորությունները։ Հատկապես ուշադրություն է դարձվել համատեղ գործողությունների իրականացմանը՝ մարտական գործողությունների տարբեր փուլերում։