Բավ է պառակտվել
03-02-2014 10:28

Ադրբեջանական կողմը կրել է ծանր կորուստներ

 ԼՂՀ Պաշտպանության բանակի մամլո ծառայությանը հղումով regnum.ru տեղեկատվական գործակալությունը հաղորդել է, որ ադրբեջանական կողմը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ շփման գոտում հունվարի 20-31-ն ընկած ժամանակահատվածում իր ագրեսիվ գործողությունների հետևանքով 8 զոհ և 20 վիրավոր է ունեցել: Հաղորդվում է նաև, որ հակառակորդը հեռանալիս որոշակի քանակությանբ հատուկ նշանակության զենք է թողել:

Գործակալությունը մասնավորապես հաղորդում է.

«Ադրբեջանի զինուժի կողմից իրկանացված երկու հետախուզական դիվերսիոն գործողությունների և հրադադարի ռեժիմի խախտման շուրջ 3000 դեպքերի ընթացքում ղարաբաղյան կողմը երկու մարդկային կորուստ է ունեցել՛՛: ԼՂՀ Պաշտպանության բանակի մամլո ծառայությունից գործակալությանը հայտնել են, որ տարբեր տրամաչափի հրազենից բացի հակառակորդը որոշ հատվածներում որոշակի քանակությամբ ծանր զրահատեխնիկա է կիրառել: Ընդհանուր առմամբ` ադրբեջանական կողմից նշված ժամանակահատվածում գրանցվել է զինադադարի խախտման 1700 դեպք, իսկ հրազենից ԼՂՀ Պաշտպանության բանակի ուղղությամբ ավելի քան 10000 կրակոց է հնչել:

Աղբյուրը հիշեցնում է, որ ԼՂՀ տարածք ներխուժելու դիվերսիոն ջոկատի փորձը կանխելիս հունվարի 20-ի գիշերը հայկական կողմից սպանվել է ԼՂՀ Պաշտպանության բանակի կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը: Իսկ նախորդ երեքշաբթի դիպուկահարի կրակոցից զոհվել է զինծառաող Կարեն Գալստյանը: