Բավ է պառակտվել
01-08-2014 11:28

Ադրբեջանական կողմը հաղորդում է 8 զինծառայողների մահվան մասին

Ադրբեջանական կողմը տարածել է կեղծ տեղեկատվություն ղարաբաղյան ուղղությամբ հրաձգության հետեւանքով 8 սպանված զինծառայողների մասին:

Նախօրեին Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հայկական հենակետի վրա ադրբեջանական խմբի հարձակման փորձի մասին հաղորդագրություն էր տարածել: Ադրբեջանական կողմը կտրականապես հերքում էր այդ պնդումը:

Նշենք, որ օգոստոսի 1-ի առավոտյան ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը, ղարաբաղյան ուղղությամբ իբրեւ թե հայկական խմբերի ներթափանցման փորձերի մասին տեղեկություններ են տարածել: Արդյունքում, դաժան հրաձգության հետեւանքով Ադրբեջանի 8 զինծառայող է զոհվել:

Այսպիսով, ադրբեջանական կողմը փորձում է թաքցնել հայկական հենակետերի վրա գրոհելու փաստը՝ միաժամանակ մեղադրելով հայկական կողմին: