Բավ է պառակտվել
30-04-2014 14:20

Ադրբեջանում գերի ընկած հայ ընտանիքը ցանկանում է երրորդ երկիր տեղափոխվել

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցներն ապրիլի 29-ին այցելել են Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանին և 5-հոգանոց հայ ընտանիքին։
Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, այդ մասին հաղորդել է Ադրբեջանում Կարմիր խաչի ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահ Հուսեյնովը։
Կարմիր խաչի միջոցով գերիներին և նրանց ընտանիքներին նամակներ են փոխանցվել։
Նշենք, որ Ադրբեջանում պահվող ՀՀ քաղաքացիներ Եղիշե, Ռուզաննա, Ալֆրեդ, Գայանե և Պետրոս Գևորգյանները նույն ընտանիքի անդամներ են, որոնք ադրբեջանական սահմանը հատել էին 2010թ.-ի հունվարին։ Նրանք հայտարարել են երրորդ երկիր մեկնելու ցանկության մասին։
Ադրբեջանում գտնվող հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը գերի էր ընկել օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը։