Բավ է պառակտվել
14-10-2014 10:31

ՌԴ-ի և Ադրբեջանի ՊՆ-ները քննարկել են համատեղ զորավարժությունների անցկացման հարցը

Նախօրեին Ռուսաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները եի Բաքվում բանակցություններ են անցկացրել, որի արդյունքում ստորագրվել է 2015թ.-ի համագործակցության պլանը, տեղեկացնում է contact.az կայքը: 
Հանդիպման սկզբում ՌԴ ռազմական գերատեսչության ղեկավար Սերգեյ Շոյգուն ասել է, որ քննարկելու են ռազմատեխնիկական համագործակցությանն առնչվող «լուրջ հարցեր», ինչպես նաև տարածաշրջանային խնդիրները:  
Նման հարցերի թվում Շոյգուն նշել է Կասպիցում համատեղ զորավարժությունների անցկացման, զինվորական կադրերի պատրաստման և տարածաշրջանի անվտանգության ապահովման հարցերը: 
Պաշտպանության նախարարությունում հանդիպման ավարտից հետո Շոյգուին ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: 
Բանակցությունների ընթացքում քննարկվել են ռազմական ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր: 
Ոչ պաշտոնական աղբյուրները ենթադրում են, որ քննարկման հարցերի շրջանակում եղել է նաև Հայաստանում ռուսական ռազմաբազայի մատակարարման հարցը, որը փաստացի շրջափակման մեջ է հայտնվել՝ Վրաստանի տարածքով ռուսական ավիացիայի թռիչքների արգելքի հետևանքով: