Բավ է պառակտվել
15-04-2014 19:23

Ադրբեջանցին սպիտակ դրոշը ձեռքին փորձել է Հայաստանի սահման անցնել

Նախիջեւանի ինքնավար հանրապետության բնակիչ Նազիմ Մամեդովը զինվորականների կողմից ձերբակալվել է այն պահին, երբ սպիտակ դրոշը ձեռքում Հայաստանի սահմանն է փորձել անցնել: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը և իրավապաշտպան Հակիմելդոստու Մեհտիեւին: Նազիմ Մամեդովը փորձել է Հայաստան փախչել ապրիլի 12-ին ու նման ռիսկային քայլի պատճառը այն է եղել, որ նրա բողոքը ոստիկանների դեմ հրաժարվել են դիտարկել: Մոտավորապես մեկ տարի առաջ Շարուրի շրջանի ոստիկանության սպան սպառնացել է Նազիմի կնոջը ու նրանից գումար խլել: Դրանից հետո նա սկսել է շանտաժի ենթարկելը կնոջը՝ ստիպելով հանդիպել իր հետ: Հանդիպումներից մեկի ժամանակ Նազիմի որդին տեսել է նրանց ու ծեծկռտուք սարքել սպայի հետ: Կինը ամուսնուն պատմել է ամեն բան ու վերջինս բողոք է ներկայացրել սպայի դեմ: Խայտառակությունը շուտով տարածվել է գյուղում ու Նազիմը իրավապաշտպանին ասել է, որ կգնա հայերի մոտ, եթե իր բողոքը չդիտարկվի ու այդ սպան պատժի չենթարկվի: Երբ նրա բողոքը չի դիտարկվել Նազիմը սպիտակ սավանի մեջ է փաթաթվել ու փորձել անցնել հայերի կողմը: Զինվորականները սահմանին ձերբակալել են նրան: Ներկայումս նա Ազգային անվտանգության նախարարությանտեղական բաժանմունքում է ու նրա ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէ :