Բավ է պառակտվել
29-09-2014 10:34

Տավուշի մարզում և ԼՂՀ-ում զգացվել է Ադրբեջանում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժը

Ադրբեջանում, այսօր տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է նաև ՀՀ Տավուշի մարզում ևԼՂՀ-ում՝ 3 բալ ուժգնությամբ: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ այսօր ժամը 08.40-ին ՍՊԾ-ից տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 05.38-ին Ադրբեջանի Հանրապետության տարածքում` Ղուբա քաղաքից 23 կմ դեպի հարավ-արևմուտք, տեղի է ունեցել 5.1 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 7 բալ:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հարավային լայնության 41.230 եւ արևմտյան երկայնության 48.250: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 15 կմ խորության վրա: Ըստ նախնական տվյալների՝ երկրաշարժը զգացվել է ՀՀ Տավուշի մարզում և ԼՂՀ-ում՝ 3 բալ ուժգնությամբ: