Բավ է պառակտվել
17-11-2014 20:43

Ադրբեջանի ՊՆ-ն սպառնացել է Հայաստանին

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սպառնալիքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին: Անցավ գլուխը ցավի տակ դնելով՝ Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հայտարարել է, որ «թշնամական կողմը պետք է գիտակցի Ադրբեջանի գրավյալ տարածքներից իր զորքի դուրսբերման կարեւորությունը եւ չպետք է հայ երիտասարդներին պատերազմի մեջ ներքաշի»: «Ադրբեջանի ԶՈՒ-ն պատրաստ է եւ կարող է կանխել թշնամու ցանկացած սադրանք: Եթե թշնամական կողմը հերթական անգամ համարձակվի որեւէ ռազմական գործողություն ձեռնարկել, Ադրբեջանի զինված ուժերի անմիջապես հասցրած հարվածը կլինի գործուն եւ կործանարար, ինչը կդառնա մեծ կորուստների եւ ավերածությունների պատճառ», - ասվում է հայտարարությունում: