16-07-2014 11:01

Ժիրինովսկուն Ադրբեջանցիները դատի են տվել

Մոսկվայի Տվերի դատարանը քննում է Մամեդով փաստաբան ամուսինների հայցը՝ ՌԼԴԿ-ի առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու դեմ՝ Ադրբեջանի ժողովրդի պատվի եւ արժանապատվության պաշտպանության վերաբերյալ:

Հայցվորները խնդրում են պատասխանատվության ենթարկել Պետդումային, որի լիագումար նիստի ժամանակ հնչել են պատգամավորի՝ ըստ իրենց, անհաճո արտահայտություններ՝ ադրբեջանցիների հասցեին։
«Իսկ ի՞նչ է Ադրբեջանը։ Ես ձեզ համար թարգմանեմ ռուսերեն։ «Ազեր՚՝ «Խազեր դենեզի»՝ Կասպից ծով, բաջա-երկրամաս։ Այսինքն՝ մարդիկ, որոնք ապրում են Կասպից ծովի ափին, ռուսերեն՝ կասպիացիներ։ Ի՞նչ է, կա՞ նման ազգություն՝ կասպիացիներ։ Դա այնտեղ ապրող մարդիկ են։ Մենք ասում ենք «Պովոլժյե»։ Բայց այնտեղ ապրում են թաթարներ, բաշկիրներ...», — մարտին Պետդումայի նիստում հայտարարել էր ՌԼԴԿ առաջնորդը։

Սադիկ եւ Էլմիրա Մամեդովները խնդրում են ՌԿԴԿ առաջնորդին պարտավորեցնել հերքել իր խոսքերը Պետդումայի առաջիկա նիստում։ Ազգի եւ մասնավորապես իրենց ընտանիքի պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար Մամեդովները Ժիրինովսկուց 100 մլն ռուբլու բարոյական վնասի փոխհատուցում են պահանջում։
Նաեւ, խորհրդարանի ստորին պալատը պետք է Ժիրինովսկուն պարտավորեցնի հերքում տալ։
Գործում Պետդուման եւս անցնում է որպես պատասխանող կողմ։