27-01-2014 15:58

Սահմանին ադրբեջանցի զինվոր է զոհվել

 ԱՊԱ գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեղեկություն է տարածել Զինված ուժերի հերթական զինծառայողի մահվան մասին։ Ըստ այդ հաղորդագության,
լեյտենանտը մահացել է այսօր՝ ժամը12։30-ի սահմաններում, «հայ դիպուկահարի գնդակից»։ Լեյտենանտ Սաբուհի Ազիզովը հետմահու պարգևատրվել է «Գերազանց ծառայության համար» 3-րդ աստիճանի շքանշանով։
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ադրբեջանական կողմը դիվերսիա էր իրականացրել, ինչի հետևանքով զոհվել էր հայ զինծառայող Արմեն Հովհաննիսյանը։
Հայկական կողմի պնդմամբ՝ ադրբեջանական կողմը ևս կորուստներ էր կրել։
Այդ միջադեպից հետո սա արդեն Ադրբեջանի ՊՆ-ի կողմից հաստատված երրորդ մահացած զինծառայողն է։ Նախորդ երկու դեպքերից մեկում, ըստ պաշտոնական վարկածի, զինծառայողներից մեկը մահացել էր սրտի անբավարարությունից, մեկ այլ սպա զոհվել էր շփման գծում: