Բավ է պառակտվել
06-09-2014 13:06

Ադրբեջանցին հատել է Արցախի սահմանն ու գերեւարվել

Նախօրեին ժամը 18.10-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան (Վերին Չայլու) ուղղությամբ ԼՂՀ պետական սահմանն անցնելու փորձ կատարելու ժամանակ ՊԲ դիրքապահների կողմից գերևարվել է Ադրբեջանի քաղաքացի Մամեդով Ջավիդ Սամիրօղլուն:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե միջադեպի մասին Կարմիր խաչի Ստեփանակերտի գրասենյակը տեղեկացվել է, իսկ Մամեդով Ջավիդ Սամիրօղլուն հանձնվել ԼՂՀ համապատասխան ծառայություններին: