Բավ է պառակտվել
01-04-2014 11:24

Ադրբեջանը 17 զինվոր է կորցրել տարվա առաջին եռամսյակում

Turan գործակալությունը տեղեկացնում է, որ 2014թ.-ի առաջին եռամսյակում ադրբեջանական բանակը 17 զինվոր է կորցրել: Նշենք, որ ըստ ադրբեջանական պաշտոնական տեղեկատվության, զինծառայողներից միայն 5-ն են զոհվել մարտական գործողությունների ընթացքում։ 12 մարդ զոհվել է ոչ մարտական գործողությունների պայմաններում։ Նրանցից 6-ն ինքնասպան են եղել, 3-ը մահացել են ավտովթարների հետևանքով, ևս 3-ը՝ տարբեր հիվանդություններից։ Եվս 25 մարդ վիրավորվել կամ վնասվածքներ է ստացել։ Նրանցից միայն 2-ի վիրավորման պաշտոնական վարկած է համարվում հայկական կողմից արձակված գնդակը։ Եվս 2-ը պայթել է ականի վրա։ Մնացած վիրավորները ոչ մարտական պայմաններում են վնասվածք ստացել։