Բավ է պառակտվել
22-03-2014 13:04

Արդյոք այսօր երիտասարդները զգու՞մ են ՛՛գրքի բույրը՛՛

Տարածված կարծիքի համաձայն, այսօր ինտերենետը խանգարող հանգամանք է դարձել, դրա պատճառով էլ երիտասարդներն այսօր ցանկություն չունեն գիրք կարդալու: Իսկ ընթերցասերներն օնլայն տարբերակով կարդում են իրենց հետաքրքրող գիրքը, այսպես ասած, այսօր, երիտասարադներից շատ քչերն են ՛՛գրքի հոտը՛՛ զգում: Այսօր, լրագրողների հետ հանդիպում ունեցան ժամանակակից երիտասարդ գրողները: Ըստ գրող Գոռ Հարությունյանի այսօր երիտասարդները մոտ են կանգնած գրական գործընթացներին, օգնում են գրողներին, նաև սպառում են:Գրողի և ընթերցողի միջև այսօր այլևս պատնեշ չկա, իսկ գիրք գնողն ընթերցողն է. «Ով չի ընթերցում, միջոց չի տրամադրում գիրք գնելու համար, քանի որ դա մոդա չէ, իսկ անհրաժեշտություն է նրա համար, ով, իրոք, ընթերցող է»: Ըստ նրա, պոեզիան, չափածո խոսքը քչերին է հետաքրքրում, որովհետև սյուժետային գծերը քիչ են, բովանդակությունը ենթատեքստերում է ի հայտ գալիս, կոնտեքստի մեջ այնքան էլ պարզ չէ, թե ինչ է ուզում ասել հեղինակը, քան արձակում: «Ազգային գրականություն քիչ ենք ստեղծում, որովհետև գնացել ենք կոսմոպոլիտացման մի շրջան»,- ասաց գրողը: Ժամանակակից գրող Դավիթ Ասատրյանն էլ ասաց, որ այն ուժերը, ովքեր աշխարհում փորձում էին խարխլել ամեն բան, արեցին նաև գրականության մեջ. «Դասական ուղղվածության գրականությունը չի խրախուսվում»: Ըստ նրա, նույնիսկ հրատարակիչներ կան, ովքեր ասում են՝ գնացեք գողականի մասին գրեք կամ ձեր ստեղծագործություններում թող պոռնոգրաֆիայի մասին լինի, որ հրատարակեն: Պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ ՀՀ անկախությունից հետո չեն ստեղծվել մեծամասշտաբ գրական ստեղծագործություններ, որոնք կանդրադառնային 1988 թ. երկրաշարժին, ղարաբաղյան պատերազմին, Դ. Ասատրյանն ասաց, որ արվեստի հիմքում դրվում են մարսված զգացողությունները: «Երբ ինչ որ դժբախտություն է լինում, մարդ սկզբնական շրջանում խելագարության մեջ է գտնվում: Երբ կարողանա դուրս գալ այդ խելագար վիճակից, մարսի այդ դժբախտությունը, նոր կարող է անդրադառնալ այդ իրադարձությանը»,- ասաց գրողը: