Բավ է պառակտվել
10-09-2014 09:16

ՄԱԿ-ի տվյալներով մթնոլորտում երբեք այդքան շատ ածխաթթու չի եղել

Ջերմոցային էֆեկտների դեմ պայքարում համաշխարհային հանրությանը քիչ ժամանակ է մնացել, նման հայատարարություն է արել Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության գլխավոր քարտուղար Միշել Ժարրոնը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: Կազմակերպության տվյալներով՝ մթնոլորտում ածխաթթու գազի մակարդակը 2014թ. ավելի արագ է բարձրանում, քան նախորդող 30 տարիներից յուրաքանչյուրում: Ժարրոն ընդգծել է, որ մոլորակում ջերմոցային գազերի ռեկորդային քանակությունը հանգեցնում է կլիմայական պայմանների վատթարացմանը: Դրա պատճառը ներքին այրման շարժիչներում նավթամթերքների այրումն է: Կազմակերպության նոր հաշվետվության համաձայն, համաշխարհային օվկիանոսի թթվայնությունը հսկայական արագությամբ է աճում՝ պայմանավորված նաեւ ածխաթթու գազի արտանետումների շատացմամբ: