Բավ է պառակտվել
03-07-2014 15:14

Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է պարբերաբար մարզեր այցելել

Հայաստանի կառավարության բոլոր անդամները պետք է պարբերաբար այցելեն մարզեր: Այս մասին, այսօր կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Ըստ նրա՝ նախարարներն ու գերատեսչությունների ղեկավարները պետք է գրաֆիկ ներկայացնեն վարչապետին, ըստ որի պետք է այցելեն մարզեր:

«Մենք պետք է պարբերաբար այցելենք մարզեր, խորհրդակցություններ անցկացնեն, նաեւ շփվեն մարդկանց հետ, որպեսզի հասկանան՝ ինչից են գոհ մեր քաղաքացիները, ինչն է նրանց մտահոգում: Մարզերի բնակիչները պետք է իմանան, որ կառավարությունը կանգնած է իրենց թիկունքին, որ մենք ականջալուր ենք լինում իրենց խնդիրներին եւ փորձում լուծումներ գտնել դրանց»,-ասել է Աբրահամյանը: