19-08-2014 12:48

Պետք է ձերբազատվել «բայղուշ լրատվությունից».ԵԳՄ նախագահ

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում Երևանի գրողների միության (ԵԳՄ) նախագահ Աբգար Ափինյանը ներկայացրեց «Գրողը՝ զինվորի կողքին» նախաձեռնության շրջանակներում միության մի քանի անդամներ Պաշտպանության նախարարության աջակցությամբ օգոստոսի սկզբին սահմանապահ զորամասեր այցելության տպավորությունները: «Այն, ինչ տեսանք դիրքերում, այնքան տպավորիչ էր, որ մեկ տարի բավարար է։ Տեսանք երիտասարդ զինվորներին, որ առյուծի սիրտ ունեն։ Գնացինք նրանց ոգևորելու, բայց իրենք մեզ ոգևորեցին»,-ասաց ԵԳՄ նախագահը: Ըստ բանախոսի՝ մեր կյանքը էական վերափոխումների կարիք ունի և պետք է ձերբազատվել «բայղուշ լրատվությունից»: «Մենք ընդամենը շարունակել են այն ավանդույթը լարված պահերին միշտ գրողները եղել են այնտեղ, որտեղ դժվար է` Հայրենական պատերազմի ժամանակ, Արցախյան ազատամարտին, և այլն»,-ասաց Աբգար Ափինյանը:
Գրողները երկու օր եղել են տարբեր զորամասերում՝ Իջևանում, Նոյեմբերանում և հասկացել՝ տեսածը հայ ժողովրդի էության բնորոշումն է. «Մենք ունենք ժողովուրդ, որ անկանխատեսելի կորով ունի։ Միշտ սպասում էի, թե ով պետք է մեզ բերի մեր ոգևորության կորովը, և ես հասկացա, դա բանակի գործն է»,-ասաց նա: