Բավ է պառակտվել
21-05-2014 12:59

Վ.Պետրոսյանի դատն ընթանում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտմներով.փաստաբան

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում դերասան Վարդան Պետրոսյանի ֆրանսիացի փաստաբան Մարի Լոռ Դոզեն, համոզմունք հայտնեց, որ այս դատավարությունն ընթանում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտմամբ: «Այս գործում դեպքերը գլխիվայր են շուռ տված: Երեկվա նիստին կարողացա ելույթ ունենալ և իսկապես վշտացած եմ, տխուր եմ, տեսնելով, թե ինչ է տեղի ունենում: Չէի կարող պատկերացնել, որ այն դեպքում երբ Վարդան Պետրոսյանին մեղադրանք չի առաջադրվել հարբած լինելու մեջ, հանկարծ դատարանը որոշում է կայացնում ալկոհոլի առկայության վերաբերյալ քննություն կատարել: Տպավորություն է ստեղծվում, որ քննությունն ապացուցում է, որ դուք ինչ-որ բանում անմեղ եք, սակայն հանկարծ դատավորը սեփական նախաձեռնություն է հանդես բերում, մեղադրելով մի բանում, որոնց առումով ձեզ մեղադրանք չի առաջադրվել»,-մանրամասնեց փաստաբանը:

Նա նաև նշեց ասելով, թե հետաքննություն ասում է, որ նրան չի կարելի դատել հարբած լինելու համար, սակայն, դատարան հասնելով, ձեզ ասում են, որ «Ս» տառի վրա գծիկ է քաշված և կասկածներ կան հարբածության հետ կապված: Մարի Լոռ Դոզեն միարժամանակ ընդգծեց, որ երեկվա դատական նիստի ընթացքում շարունակաբար Վարդան Պետրոսյանին ասում էին. «Ասա, որ խմած ես եղել», իսկ ուրբաթ օրվա նիստի ժամանակ տուժող կողմի ներկայացուցիչներից մեկը Վարդան Պետրոսյանին անվանեց «թշվառ հարբեցող»:

«Դա կոնվենցիայի խախտում է, երբ մարդուն չեն մեղադրում ինչ-որ բանի համար, բայց հետո որոշում են, որ այդ հարցում նա պիտի մեղադրվի: Կոնվենցիայի ոտնահարում է, երբ երկարաձգում են կալանքի ժամկետը, առանց ասելու, թե ինչու և որքան ժամանակով»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Վարդան Եղիշի Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում իր անձնական օգտագործման «ԲՄՎ-320» մակնիշի մեքենան վարել է Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երևան քաղաքի ուղղությամբ։ Հասնելով Եղվարդ-Երեւան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածին՝ իրականացրել է ոչ պատշաճ և վտանգավոր երթևեկություն` ավտոմեքենան վարել է բնակավայրում սահմանված թույլատրելի առավելագույնը գերազանցող առնվազն ` 71 կմ/ժ արագությամբ և երթևեկության ընթացքում միաժամանակ օգտվելով հեռախոսակապից, ինքն իրեն զրկել է ավտոմեքենայի լիարժեք կառավարումն իրականացնելու տեխնիկական հնարավորությունից, թույլ է տվել ՃԵԿ-ի 65 և 66 կետերի, ինչպես նաև «ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23 հոդվածի 3-րդ կետի, 24 հոդվածի 7-րդ կետի «Զ» ենթակետի պահանջներին հակասող գործողություններ, ստեղծել է վթարային իրադրութուն, որի արդյունքում ավտոմեքենան դուրս է բերել երթեւեկելի մասից դեպի աջ և առջեւի մասով ընդհարվել է հողածածկ կողնակում կանգնած վիճակում գտնվող «Վազ 21214» մակնիշի մեքենայի հետևի մասին: Վթարի հետևանքով «Վազ -21214» մակնիշի մեքենայի ուղեւորներ էդվարդ Արթուրի Հակոբյանին և էդգար Հայկի Հակոբյանին անզգուշությամբ պատճառել է մահ, Տաթևիկ Արթուրի Հակոբյանի առողջությանը, ծանր վնաս` որպես կյանքին վտագ սպառնացող, Հայկ Մարտիրոսի Հակոբյանի, էմմա Հայկի Հակոբյանի ինչպես նաև ավտովարորդ Արթուր Մարտիրոսի Հակոբյանի առողջությանը, միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով: