Բավ է պառակտվել
22-01-2016 10:11

Ռուսաստանում հային ձերբակալել են հայրենակցի սպանության կասկածանքով

Ռուսաստանի Սամարա քաղաքի իրավապահները ձերբակալել են 28-ամյա տղամարդու սպանության մեջ կասկածվողին: Խոսքը «Վիվա լենդ» առեւտրի կենտրոնի մոտ տեղի ունեցած դանակահարության մասին է, որի ժամանակ մարդ էր սպանվել: Կասկածյալը 21-ամյա հայ է, սպանվածի հայրենակիցն ու ծանոթը, ով նույնպես միջադեպի ժամանակ վիրավորվել է: Նշենք, որ կասկածյալը նախկինում դատապարտված չի եղել, մշտական աշխատանք եւ բնակության վայր չունի: Մոտ օրերս երիտասարդի նկատմամբ խափանման միջոց կընտրվի եւ մեղադրանք կառաջադրվի «սպանություն» հոդվածի հատկանիշներով: Հանցագործության գործիք դանակը առգրավվել է: Քննության տվյալներով, վիճաբանությունը, որը հանգեցրել է ողբերգության, կարող էր տեղի ունենալ 3000 ռուբլի պարտքի պատճառով: