Բավ է պառակտվել
20-02-2014 13:05

Կտպվեն նոր համարներով ՀՀ անձնագրեր

Հայաստանում նոր համարներով անձնագրեր կտպեն: Որոշումն ընդունեվել է այսօրվա , ՀՀ Կառավարության նիստում:

Փոփոխությունները ներկայացրել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Որոշման մեջ նշվում է, որ ներկայումս նոր անձնագրերի նույնականացումն ապահովելու համար անցում է կատարվում նոր սերիայի (AO):

Առայժմ նոր սերիայով անձնագրերի անխոչընդոտ տպագրման համար տեխնիկական պայմաններ չկան:

Նախքան համապատասխան պայմաններն ապահովելը գործող AN սերիայի համար կընդլայնվի մատչելի համարների թիվը՝ 0500000-0800000: