15-07-2014 13:50

Աղանդավորական կազմակերպությունները մարդկանց խելագարության են հասցնում

Հայաստանում ոչ հայկական առաքելական եկեղեցու հետևորդների թիվը 350 հազարն է, որոնցից 250 հազարն աղանդավորներ են: Ավանդական եկեղեցուց մի փոքր շեղումը աղանդ է, վրջինիս հետևորդները զբաղվում են հոգեբանական մի շարք մեթոդներով, որոնք մարդկանց ներքաշում են աղանդավորական կառույցներ: Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի ղեկավարի հավաստմամբ Հայաստանում գործում է մոտ 50 կրոնական կառույց: Դրանցից շատերը գրանցված են որպես բարեգործական կազմակերպություններ:

Ամարյանը զգուշացնում է, որ հատկապես պետք է զգուշանալ ամառային ճամբարներից, որոնք մեծամասամբ կազմակերպվում են անվճար: Դրանք աղանդավորական կազմակերպությունների թաքնված գործունեություն են, որոնհք շատ ակտիվ զբաղվում են քարոզչությամբ:

Ըստ բանախոսի այսօր աղանդավորական կառույցների գործունեությունը շատ քիչ է ուսումնասիրվում: Բացի այդ մարդը հայտնվելով այդ կառույցների հավաքներին աստիճանաբար հոգեկան շեղումներ է ձեռք բերում , որից ազատվելու համար հարկավոր է 2-ից 7 տարի: Սակայն շատ հազվադեպ է լինում, երբ մարդն ինքանկամ հրաժարվում է այդ հավքներից: Իսկ թե ինչու պետությունը չի պայքարում կրոնական կառույցների գործունեության դեմ Ամարյանը նշեց, որ դրանց շնորհիվ Հայաստան խոշոր գումարներ են մտնում:

Բանախոսը փաստում է, որ ցանկացած կրոնական կառույց մարդկանց խաղալիք է դարձնում: Իսկ ահա ընտրությունների ժամանակ այդ կառույցները բավականին օգտակար են լինում՝ ձայներ ապահովելու հարցում, փաստեց Ամարյանը: