Բավ է պառակտվել
16-06-2014 16:19

Հանձնարարվել է մայրաքաղաքում ընթացող ասֆալտապատման աշխատանքները վերանայել

Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ հանձնարարվել է մայրաքաղաքում ընթացող ասֆալտապատման, այդ թվում նաեւ բակային տարածքներում իրականացվող աշխատանքների հետ կապված, խստորեն վերահսկել որակի ապահովումը եւ տեղերում վերացնել ի հայտ եկած թերությունները:

«Երեւան Ջուր» «Երեւան գազ», «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ինչպես նաեւ այլ կազմակերպությունների կողմից ընթացիկ աշխատանքների կատարման, ինչպես նաեւ վթարների վերացման աշխատանքների շրջանակում խիստ պահանջ է դրվել դրանց ավարտից հետո ասֆալտբետոնե ծածկի վերականգնման աշխատանքները ժամանակին եւ որակով կատարելու ուղղությամբ: Բացի այդ, պահանջ է դրվել նաեւ հանրությանն իրազեկելու նպատակով տվյալ աշխատանքների իրականացման վայրերում պարտադիր տեղադրել համապատասխան ցուցանակներ՝ ծրագրի, պատվիրատու կազմակերպության, ինչպես նաեւ աշխատանքներն իրականացնող ընկերության մասին տեղեկատվությամբ: Վարչական շրջանների ղեկավարներին էլ հանձնարարվել է ուժեղացնել հսկողությունը տվյալ ընկերությունների կողմից իրականացվող աշխատանքների նկատմամբ: