01-08-2014 13:20

Արդարադատության նախարարությունը հերքում է ՛՛Կոշ՛՛ ՔԿՀ-ում համատարած փորլուծության դեպքը

Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը հերքում է մի շարք լրատվամիջոցների տեղեկությունները, թե «Կոշ» ՔԿՀ-ում այս օրերին համատարած փորլուծության դեպք է գրանցվել, պատճառը՝ ջուրն է եւ ոչ հիգիենիկ վիճակը:

«Հարկ ենք համարում նշել, որ ՀՀ ԱՆ «Կոշ» ՔԿՀ-ում հուլիսի 31-ի դրությամբ գրանցվել է միայն մեկ դեպք, եւ փորկապության խնդիր ունեցող դատապարտյալը տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ:

«Կոշ» ՔԿՀ-ում սանիտարահիգիենիկ իրավիճակը վերահսկվում է համապատասխան մասնագետների կողմից, համատարած փորլուծության դեպք չի գրանցվել, ուստի եւ լրատվամիջոցներում տարածված լուրերն իրականությանը չեն համապատասխանում»,- ասվումէ հաղորդագրության մեջ: