Բավ է պառակտվել
01-07-2014 15:53

Առը հա ձեզ՝ ազգի կողմից. ակտիվիստը Նազարյանին

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն այսօր էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխման հարցին վերաբերող նիստի ընթացում նկատեց, թե քանի որ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող ակտիվիստների ու ոստիկանների միջև լարվածություն կա, խնդրում է երկու ակտիվիստների թույլ տալ մասնակցել նիստին։

Բացի օրենսդիր ու գործադիր մարմինների ներկայացուցիչներից, ներս են թողել միայն ՀԿ-ների ու լրատվամիջոցների ներկայացուցիչներին։

Շուրջ կես ժամ հարցերը լսելուց հետո ակտիվիստ Վաղինակ Շուշանյանի նյարդերը տեղի տվեցին, ով ոտքի կանգնեց ու դիմեց Նազարյանին. «Դուք հիմա չգիտեմ՝ ում եք կանչել ընդհանրապես, մեզ մերժում եք՝ ասելով, որ ՀԿ-ները շատ են։ Ես ՀԿ-ների հետ վապշե կապ չունեմ, ես իմ ջեբի մասին եմ մտածում, այստեղ նստածներից յուրաքանչյուրն իրավունք չունի խոսել իմ ջեբի մասին, էդ չորս դրամը դուք չեք տալու, դուք չեք վճարելու: Ես՝ ուսանող, հաշմանդամ մայր ու քույր պահողս, չեմ տալու էդ փողը, պետք եղավ, ահաբեկություն էլ կանեմ»:

Ակտիվիստն այս խոսքերն ասելով փորձեց հեռանալ դահլիճից և վերջում հավելեց.
«Վախենո՞ւմ եք՝ խաթարվի՞ ձեր անդորրը, պատվո շքանշանով էլ պարգևատրվել եք, պարո՛ն Նազարյան ազգին արած լավությունների համար, առը հա ձեզ ազգի կողմից»,-ասաց նա՝ «մատների կոմբինացիա» ցույց տալով ու լքեց դահլիճը:

Իսկ Ռոբերտ Նազարյանը չարձագանքեց: